Այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել «պատերազմական կոնվեյերը» կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ 2018 թվականին առաջին գործով ուսումնասիրել է բանակցային նախորդ շրջանի գործընթացը: Այդ մասին նա հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում:
Նրա խոսքով` 2019 թվականին ինքը բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանել է «պատերազմական կոնվեյեր»։
«Տրամաբանությունը հետևյալն է՝ խաղաղությամբ տուր ինձ այն, ինչ ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը ու իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են կոնվեերը կանգնեցնել, ինչպես է հնարավոր դա կանգնեցնել ու, ես, այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեյեր կանգնեցնել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե բանակցային գործընթացից այն, ինչ 2018 թվականի դեկտեմբերին գիտեր բանավոր, 2019 թվականի դեկտեմբերին գիտեր արդեն գրավոր։