Հենց սկզբից, ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ես հայտարարեցի իմ լիակատար աջակցությունը նրա գործողություններին. Տոկաև
Ղազախստանի նախագահ Տոկաևն ասել է, որ Պուտինի հետ շաբաթօրյա զրույցի ընթացքում լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահի գործողություններին՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը։ Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մեր քաղաքացիները միանգամայն իրավացիորեն մեծ մտահոգությամբ ընկալեցին ապստամբության փորձը: Հենց սկզբից, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ես հայտարարեցի իմ լիակատար աջակցությունը նրա գործողություններին»,- ասել է Տոկաևը։