Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են սկսվել հուլիսին. ԶԼՄ-ների վարկածը Չինաստանի ԱԳՆ-ն չի հաստատում
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը չի հաստատել ավելի վաղ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ պաշտոնական բանակցությունները կարող են սկսվել հուլիսին: Այս մասին գրում է BBC-ն:
Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել օգնությունը լիցքաթափելու իրավիճակը: