Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ. վերջինս աջակցել է նրան ռազմական ապստամբությունը ճնշելու հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հունիսի 24-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության կողմից սահմանադրական կարգի, քաղաքացիների կյանքի և անվտանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումներին»,- ասված է ուղերձում։
Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցությունը։
«Զրույցի ընթացքում արծարծվել են նաև ռուս-սաուդյան փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման որոշ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվել է նաև, որ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։