Ես մի պրոբլեմ ունեմ. Փաշինյան
«Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում, բայց ես մի պրոբլեմ ունեմ»։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այդ մասին վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ երբ գրիչը վերցնում է ու թղթի վրա գրելով սկսում է ձևակերպել իր մեղադրական եզրակացությունը՝ ինչ-որ մի տեղ մտնում է փակուղի։ Այս հարցում Փաշինյանը նաև ընդդիմության օգնությունն է ակնկալում։
«Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ Կովսական չէ, այլ՝ Զանգելան։ Հարգելի գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական տեքստը, երբ սկսում եմ գրել, գալիս ու կանգնում եմ փակուղու առաջ, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ։ Նույն քաղաքական ուժն ինձ ասում է՝ հանձնեցիր-չհանձնեցիր, կռվեցիր-չկռվեցիր, համաձայնվեցիր-չհամաձայնվեցիր։ Պետք է կողմնորոշվել։ Սա քաղաքական ձև չէ»,- ասաց նա։