Այդ մարդն այդպես էլ չի հասկանում պետությունն ինչ է, պետական շահն ինչ է, անվտանգային շահն ինչ. Փաշինյանի նախկին թիմակիցը՝ նրա մասին
Նիկոլ Փաշինյանի անվերջ, չդադարող, ստերով լի, դավադրապաշտական կռիվը նախկինների հետ դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից-պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
«Իր ստերը, կիսաճշմարտությունները, ինքնախոստովանական ցուցմունքները մի բան են ապացուցում՝ այդ մարդը այդպես էլ չի հասկանում պետությունն ինչ է, պետական շահն ինչ է, անվտանգային շահն ինչ է:
Նա ընդամենը պրոֆեսիոնալ մանիպուլյատոր է, ում ձեռքում լուրջ տեղեկատվական ցանց կա: Նպատակը՝ մարդկանց համոզել, որ կռիվն անիմաստ է, պայքարն անիմաստ է, բայց անգամ, որ չկռվեք էլ, խելոք նստեք, էլի ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի...
Այսօր ԱԺ-ում հերթական տեղեկատվական ահաբեկչությունն էր՝ ուղղված հայ հանրությանը, իսկ այդ ընթացքում մեր հակառակորդները միայն պատրաստվում են մեր պետության դեմ գործողությունների»: