Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել իր և Պուտինի զրույցի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իմացել Ռուսաստանում ապստամբության փորձի մասին:
«Ժամը 8-ից տագնապալի տեղեկություններ էի ստանում Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։ Այնտեղ ինչ-որ մեկն ինձ ասում էր, թե ինչ են գրում տելեգրամյան ալիքներում: ԱԴԾ-ի և մեր Պետական անվտանգության կոմիտեի միջոցով նրանք ինձ զեկուցում էի իրավիճակը: Նախագահ Պուտինը ցանկանում էր կապ հաստատել ինձ հետ: Նա զանգահարեց ու մանրամասն տեղեկացրեց այն իրավիճակի մասին, որ տեղի էր ունենում Ռուսաստանում։
Ես մի քանի հարց տվեցի, այդ թվում՝ դրան հակազդելու մասին, և հասկացա, որ իրավիճակը բարդ է»,- նշել է Լուկաշենկոն: