Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա և ներկայացնի տեղեկատվությունը, որին տիրապետում է․ Անդրանիկ Քոչարյան
Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունն ինչին տիրապետում է։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում են Մովսես Հակոբյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովին, սակայն Հակոբյանն այդպես էլ չի արձագանքում։
«Ուշադիր հետևել է և պատասխանել է այն հատվածներին, որը վարչապետը հանրայնացրել է, բայց չէ՞ որ ինքը ասելիք ունի այդ և այլ դրվագների մասին։ Քննիչ հանձնաժողովը շատ կցանկանար, որ ինքն այդ մասին ասել»,-նշեց Քոչարյանը: