Ադրբեջանի ԶՈւ-ն 60 մմ տրամաչափի ականանետ է կիրառել Կիչան և Ճանկաթաղի համայնքների ուղղությամբ. ՊԲ
Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի։