Կիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլըԲարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահինՆորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերիԳագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզումԿրակ, պայթյուն և 260 զոհ. Air India-ի ինքնաթիռի ողբերգական կործանման հետաքննությունը ձգձգվում էԻրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՇիո Երրորդը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինըՄոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերություններըՄարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարներըՁեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավորԱռաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալովԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետAFP․ Իրանամետ հաքերները հայտնել են ՀԴԲ դրոնները կոտրելու մասին և սպառնացել են գրոհել աշխարհի առաջնությունըԴատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեցՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասինՔննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններըԱլեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբանՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդինԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ ԱրաղչիՀայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. ԳասպարյանԱյս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Դատարան է հանձնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար մեղադրվող անձանց քրվարույթի նյութերը Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին «Էլի՞ լուռ եք մնալու». Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներինՆախկինում դատապարտված անձը, ավտոտեխսպասարկման կայանից, հափշտակել է շուրջ 120 մլն դրամԿիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելուՓաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Քաղաքագետ«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջովԽուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի կայծակից փլուզված կամրջի հատված (տեսանյութ)Իոաննիսյանը հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում Ավինյանին. Քաղաքապետարանի արձագանքըՇատ եք վռազում, համբերեք. Սամվել ԿարապետյանՍեյրան Օհանյանին «բերման կենթարկեն» դատարանԿիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ մոտ և տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան (տեսանյութ)Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են. Ուզբեկստանի նախագահը՝ ՓաշինյանինԲայց ես չէի նկատել. Սամվել Կարապետյանի ոտքի սարքը անջատվել է․ ի՞նչ է կատարվել տնային կալանքի ժամանակ (տեսանյութ)
Ադրբեջանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մեր իրավաբանական թիմը ակտիվ աշխատում է. Փաշինյանը հեռանալու է․ ԲՀԿ-ն ակցիա է իրականացնում (տեսանյութ)Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Մամուլ

Ապուշ է, անգրագետ, հիվանդ, ստախոս․ գեներալներն արձագանքում են Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ բեմադրվեց «Խեղճ հարիֆն ի՞նչ աներ․․․» սերիալի հերթական սերիան։ Այս սերիայում գլխավոր հերոսը սրտաճմլիկ, ինքն իրեն հակասող հայտարարություններով փորձում էր համոզել, որ պատերազմի պարտության համար մեղավոր են բոլորը, բացի իրենից, ում գլխին փորձում են կոտրել տասնամյակների կուժն ու կուլան։

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելությունը դարձել է արդարանալը, մեղքն ուրիշների վրա բարդելը, եւ նա այնքան է խճճվել իր ստերում, որ նույն բանի մասին իրար հերքող հայտարարություններ է անում, սակայն չի հանձնվում։ Դիցուք, երեկ հայտարարեց, թե իրեն զեկուցել են, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, մինչդեռ 2020-ի նոյեմբերի 10-ին հրապարակավ վստահեցնում էր՝ տեղյակ էին, որ պատերազմ է լինելու, միայն օրը չգիտեին։ 

Քննիչ հանձնաժողովի ներկայացման առաջին սերիայում Փաշինյանը, հիշեցնենք, բանակցային գործընթացի պատմական էքսկուրս արեց՝ հայտարարելով, որ նախորդ շրջանում բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ։ Հետո բանակցային պրոցեսին քաջատեղյակ անձինք տող առ տող հերքեցին նրա ասածները։ Բայց երեկ նա նույն ոճով մեղադրանքներ հնչեցրեց բանակի գեներալիտետի հասցեին՝ սկանդալային հայտարարություններ անելով եւ ռազմական գաղտնիքներ բացահայտելով։ Թե զինվորականներն են տանուլ տվել պատերազմը՝ վատ կառավարելով, կեղծիք տարածելով, թե հողերն արդեն ծախված են, նահանջի հրահանգ տալով, երբեմն էլ հրաժարվելով մասնակցել կարեւորագույն օպերացիաներին։ Իսկ ինքն ամեն ինչ արել է նրանց համար՝ մեդալ ու կոչում է տվել, զենք ու փող տրամադրել։

«Պատերազմի ժամանակ արձանագրված ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն: Ես գիտեմ, որ այդ բանավեճը մինչ օրս էլ կա: Մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ՝ տեղաշարժվելիս»,- ասում է Փաշինյանը։ Պատերազմի ժամանակ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը պնդում է, որ կատարյալ սուտ է, թե մենք ավելի շատ զոհեր ենք ունեցել տեղաշարժվելիս, քան մարտի դաշտում․ «Եթե ինքը կարող է դա ապացուցել, ես խոստանում եմ կանգնել՝ որտեղ ինքն է ուզում, եւ ասել, որ ինչ մեղք կա, ինչ բացթողում կա՝ ես եմ մեղավոր։ Հակառակ դեպքում թող ինքը կանգնի ու ասի, որ ամեն ինչի համար ինքն է մեղավոր։ Չկա նման բան։ Իհարկե, տեղաշարժերի ժամանակ եղել են բացթողումներ, բայց որ հիմնական կորուստները եղել են դրանց ժամանակ, ես չգիտեմ ինչ բնորոշում տամ նման հայտարարություն անողին, դաստիարակությունս չի ներում»։

ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հարցին ի պատասխան՝ պատերազմի ընթացքում բանակը որեւէ սահմանափակում ունեցե՞լ է, վարչապետը որեւէ զինատեսակ չօգտագործելու որոշում կայացրե՞լ է, Փաշինյանն ասաց․ «Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք եւ ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել», եւ խոստացավ մանրամասներ հայտնել նիստի փակ մասում։ Սակայն ակնհայտ է, որ փորձում էր հասկացնել, թե «Իսկանդեր» կրակելու իրավունքը հայերին չի պատկանել՝ Ռուսաստանը «դաբրո» չի տվել։ Եվ այս միտքը կայծակնային արագությամբ տիրաժավորեցին սորոսականները, թե վերջապես վարչապետը խոսեց այս մասին, եւ «բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր, այլ՝ Ռուսաստանը»:

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իրենց կրակած ռուսական «Իսկանդեր» հրթիռը պայթել է 10 տոկոսով։ Այս հայտարարությունը ժամանակին սկանդալի առիթ դարձավ, եւ Մոսկվայից սուր արձագանքեցին։

Փաշինյանի այս հայտարարությանը ծիծաղով արձագանքած Տիրան Խաչատրյանն էլ նույն օրն ազատվեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։ Երեկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ աբսուրդ է, չկա նման բան՝ ՀՀ ցանկացած զենքի կիրառման հրահանգ տալու իրավունք ունի մեկ մարդ՝ գերագույն հրամանատարը․ «Զենքերի կրակել-չկրակելու թույլտվությունը միայն ինքն ուներ, խոսքը միայն «Իսկանդերի» մասին չէ, այլ, շեշտում եմ՝ բոլոր զենքերի, միայն գերագույն հրամանատարին է այդ իրավունքը պատկանում»։ Մեկնաբանելով Փաշինյանի մեկ այլ հայտարարություն՝ Խաչատրյանը վստահեցրեց, որ չի ճանաչել գեթ մեկ բարձրաստիճան զինվորականի, որը տեղեկություն տարածեր, թե հողերը վաճառված են՝ մի կռվեք, նահանջեք․ «Գուցե զորացրվածների մեջ նման հայտարարություն անողներ եղել են, բայց դրա համար բանակը պատասխանատվություն չի կրում, գործող զինվորականների մեջ հաստատ չեն եղել»։ Ինչ վերաբերում է պարտության մեղքը գեներալների եւ բանակի վրա դնելուն։ «Այդ մարդը չի կողմնորոշվում, խառնում է, մտածված մանիպուլյացիաներ է անում, ապուշություն է նման բան հայտարարելը»,- ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը։ Նիկոլ Փաշինյանը երեկ վստահեցրեց նաեւ, թե բանակն ինչ ուզել է, ինքը տվել է. «Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջեւ դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, եւ դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք՝ գերժամանակակից ինքնաթիռ, ասել եմ՝ եթե պետք է, կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։
«Օրինակ՝ բանակին փող պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն եւ մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչու է գումար անհրաժեշտ, կոնկրետ ինչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»,- սա էլ հերքեց Տիրան Խաչատրյանը։ Իսկ ՍՈՒ-երի մասո՞վ։ «Թե ովքեր էին դա խնդրողները եւ ինչ հիմնավորումներով էին խնդրում, որպեսզի բանակը ՍՈՒ-եր ձեռք բերի, այս խնդրի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, վարույթ է ընթանում, ինքս էլ այդ վարույթի շրջանակներում անցնում եմ որպես վկա, հետեւաբար՝ մանրամասներ հայտնել չեմ կարող»։

Հիշեցնենք, որ պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ձեռք բերված ՍՈւ-երն առանց զինամթերքի են, ՕՍԱ-ների հրթիռ էլ չի արտադրվում։ Փաշինյանը մի ուշագրավ միտք էլ հայտնեց, թե կասկածներ ունի, որ թշնամուն չեն դիմադրել՝ Հայաստանում իշխանափոխություն հրահրելու համար, հատկապես 2021-ի մայիսին։ Հավանաբար, նա մոռացել է, որ հենց 21-ի մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, անձամբ է հայտարարել, որ մտադիր չէ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել, որ իրենք խաղաղության օրակարգ ունեն։

Հաջորդ «մեղադրյալը» Մովսես Հակոբյանն է, ով պատերազմի շրջանում Ռազմական վերահսկողության վարչության պետն էր։ «Մենք քրգործ ունենք այն մասին, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել եւ հանձնարարական է իջեցրել, ասել է՝ գնացեք ասեք՝ հողերը տված ա, անիմաստ քաշվելու եք, գնացեք այստեղից: Կան դրվագներ, որոնց անձամբ եմ առնչվել, երբ ինքս վերջին պահին տեղեկացել եմ մի տարածք հանձնելու որոշման մասին: Խոսքը 7-րդ պաշտպանական շրջանի՝ Արցախի հյուսիսի մասին է։ Նախ, ես արգելել եմ այդ բանն անել, բայց այդ որոշման խորհուրդն ապօրինի կերպով տվել է մի շատ բարձրաստիճան զինվորական, որը, հարց է՝ ինչքանով ուներ իրավունք՝ նման խորհուրդ տալու՝ բունկերում գտնվելով: Պրոբլեմն այն է, որ այդ տարածքը մինչեւ այսօր հայկական վերահսկողության ներքո է: Ուրիշ բան, որ հետագա դեպքերն ապացուցեցին, որ ես, զինվորական չլինելով, բան չեմ հասկանում, բայց մարդը, զինվորական լինելով, առաջարկում էր էվակուացնել այդ շրջանից, ու հետագա իրադարձություններն էլ ցույց տային, որ ինքը ճիշտ էր: Բայց այդ տարածքը մինչեւ հիմա հայկական վերահսկողության ներքո է: Ինչո՞ւ են այդպիսի հրամաններ հնչել»,- հայտարարեց Փաշինյանը: 

Մովսես Հակոբյանն ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել «հիվանդ մարդկանց»։ Բայց մենք պնդեցինք, որ արձագանքի՝ գուցե ՊԲ հրամանատա՞րն է Փաշինյանին զեկուցել, որ նման առաջարկ եք արել։ «Չեմ կարծում, որ Պաշտպանության բանակի հրամանատարը հիվանդ է»։ Դուք նման բան չե՞ք ասել։ «Ես չունեմ այդ իրավասությունը։ Նիկոլ Փաշինյանին ուղարկեք մանկապարտեզ, թող այնտեղից նորից սովորելով գա, որպեսզի իմանա, թե ով ինչ իրավունքներ եւ ինչ հրամաններ տալու իրավասություններ ունի։ Իսկ եթե պնդում է, թող դիմի դատախազություն, ես միայն ուրախ կլինեմ, որ գործ հարուցեն»,- ասաց Հակոբյանը՝ տարակուսելով, որ եթե նման բան է ասել, ինչո՞ւ քրեական գործ չկա հարուցված։

Նիկոլ Փաշինյանը, ում կինը պատերազմի սկզբից մինչեւ վերջ հրամանատարական բունկերում, իր խոսքով, բարոյական աջակցություն է հայտնել, երեկ նաեւ կասկածի տակ դրեց Մոսիի՝ բունկերում գտնվելու իրավազորությունը․ «Ուսադիրով լինել՝ դա դեռ չի նշանակում, որ ուր ուզես, կարող ես գնալ, դեռ պետք է գործուղում, հրաման, կարգ։ Այդ մարդու հետ կապված (նկատի ունի Մովսես Հակոբյանին) պետք է ստուգվի, թե որքանով է իրավազոր եղել իր՝ այդ բունկերում գտնվելը»։

Հակոբյանը հակադարձեց․ «Ես իրավունք ունեի գտնվել այնտեղ, որտեղ ցանկանում էի, իմ՝ այնտեղ գտնվելը ճիշտ էր, եւ դա հաստատել է Նիկոլ Փաշինյանը, իրեն որ հարցնեք, կա այդ մասին որոշման փաստաթուղթը»։ Փաշինյանը երեկ փորձեց սուտ հանել նաեւ Մոսիի այն պնդումները, թե սպառազինության, ռազմական գնումների պլանը փոխվել է։ Նա պնդեց՝ չի փոխվել, եւ ՀՕՊ համակարգեր ձեռք են բերվել։ «Նշվածների մեջ, հնարավոր է, եղել են ինչ-որ միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել, որովհետեւ այդ մեր պլանն է, որ մենք պետք է ձեռք բերենք։ Բայց ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, չէ՞։ Միշտ չէ, որ այն համընկնում է մեր ձեռքբերման պլանի հետ։ Նաեւ սա է եղել պատճառը, որ մտածել ենք՝ լավ, այս պահին ի՞նչ այլընտրանք կարող ենք ձեռք բերել»,- ասաց նա։ «Եթե նման բան է ասել՝ ապուշ է, անգրագետ։ Վարչապետին հարց տվեք՝ ինչի՞ հիման վրա է մնացածը ձեռք բերել, եթե պլանը չի փոխվել»,- հակադարձեց Հակոբյանը։

Նկատեցինք, որ շատերը մեղադրում են գեներալիտետին, որ եթե ժամանակին համախմբված խոսք ասեին, Փաշինյանն այսօր իշխանության չէր լինի եւ մեղադրանքներ չէր ուղղի իրենց։ «Ես իմ անելիքներն արել եմ, ու որեւէ մեկը չփորձի դաս տալ, թե ես ինչ անեմ»։

Փաշինյանը խոսեց նաեւ Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մասին։ Հիշեցնենք, որ նրան մեղադրում էին, որ հրահանգել է ամեն գնով հետ բերել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու գրաված Լելե Թեփե բարձունքը, որպեսզի ցույց տա՝ Սերժ Սարգսյանը տվեց, ինքը հետ վերցրեց, սակայն օպերացիան ձախողվել է՝ հարյուրավոր զոհեր ենք տվել։ Երեկ Փաշինյանը դրա պատասխանատվությունն էլ բարդեց գեներալների, մասնավորապես՝ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի վրա, թեպետ անունը չտվեց։ Ասաց, որ վերջինս հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչն էլ եղել է ձախողման պատճառը։