Ուկրաինայի հակահարձակման հիմնական իրադարձությունները դեռ առջևում են. երկրի պաշտպանության նախարար
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը պնդում է, որ Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման հիմնական իրադարձությունները դեռ առջևում են։
Երբ դա տեղի ունենա, դուք այդ ամենը կտեսնեք: Բոլորը կտեսնեն ամեն ինչ»,- ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում` հերքելով դանդաղ առաջընթացի մասին մամուլի հրապարակումները
Նախարարի խոսքով, Ուկրաինայի զինված ուժերի հիմնական ռեզերվները, այդ թվում՝ բրիգադների մեծամասնությունը, որոնք վերջերս վերապատրաստվել են Արևմուտքում և զինված են ՆԱՏՕ-ի տանկերով և զրահամեքենաներով, դեռևս չեն ներգրավվել գործողության մեջ։
Հուլիսի 11-12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Ռեզնիկովը կրկին հիշեցրել է դաշինքին միանալու Ուկրաինայի ցանկությունը, սակայն խոստովանել է, որ դա դժվար կլինի անել մինչև ռազմական գործողությունների ավարտը։
«Մենք հասկանում ենք, որ թեժ փուլում դժվար թե քաղաքական միաձայն որոշում կայացվի, բայց հստակ ազդանշան, հստակ մտադրություն»,- ասաց նա։