Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազը կթանկանա 3-4 անգամ. Շոյգու Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ Քուվեյթը պնդում է, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել Իրանի դեմ հարձակումների համար Հայաստանում մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագիր Բացահայտվել են Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ 4 անձ ձերբակալվել էԸնտրակաշառքը հանցագործություն է, պատիժը անխուսափելի է. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Թրամփը ցանկանում է փաստաթուղթ ստանալ Իրանից՝ միջուկային զիջումների հետ կապվածՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալանավորների իրավունքների մասին կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ-ի այցը «Նուբարաշեն» ՔԿՀ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ ԵՄ-ն արշավ է իրականացնում. Ռուսական հետախուզություն
Վազող տողեր

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է. «Որդիների կանչ»

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը արհամարհանքով է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ստեղծված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովին և դրանում ծավալվող ցանկացած քննարկումներին, որոնք նպատակ ունեն արդարացնելու այդ իշխանական ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պատերազմական հանցագործությունները և հայրենիքի հանձնումը թշնամուն՝ անմիտ դատողություններով, սուտ, կեղծ և անհիմն մոտեցումներով փորձելով պատերազմի և դրա ողբերգական հետևանքների մեղքը բարդել տարբեր մարդկանց և գործիչների, այդ թվում բանակի և զինվորականների վրա։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմն ունի մեկ գլխավոր մեղավոր և պատասխանատու, դա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով մտածված կերպով կամ իր հանցավոր անգործությամբ տապալել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման խաղաղ բանակցային գործընթացը, անհիմն և արկածախնդիր քայլերով սրել է հակամարտությունը և լարվածությունը տարածաշրջանում, ինչը հանգեցրել է պատերազմի, միտումնավոր դավաճանական գործողություններով ղեկավարել է պատերազմը՝ որպես գերագույն հրամանատար։ Պատերազմի ընթացքում, կանխամտածված, չի արձակել իրավիճակից բխող հրամաններ, չի դադարերեցրել մարտական գործողությունները՝ դառնալով նոր հազարավոր զոհերի և տարածքային կորուստների պատճառ, միայն նրա համար, որպեսզի իրեն չանվանեն «դավաճան»։

Հետպատերազմյան շրջանում նրա հայտարարությունները և գործողությունները ոչ միայն ստեղծում են նոր մարտահրավերներ և սպառնալիքներ Արցախի և Հայաստանի համար, այլ փաստացի անարգանք են իրենց մեջ պարունակում՝ ուղղված հայ ժողովրդի այն լուսավոր զավակների հիշատակին, ովքեր երդմանը հավատարիմ՝ իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի Ազատության, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի։

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է, ով, ընդունելով իր հանցանքն ու մեղքը, չպետք է փորձի ինքնուրույն գրել իր մեղադրական եզրակացությունը, որ անակնկալ «տուպիկի առաջ չկանգնի»։ Նա պետք է արժանանա օրենքով սահմանված պատժի ու պատասխանատվության, իրավապահները պետք է ձևակերպեն նրա գործած բոլոր հանցանքները, իսկ դատարանը՝ կայացնի արժանի արդար վճիռը»: