Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Քաղաքականություն

Փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ Արցախի պատգամավոր

«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ կիրառելով ականանետեր, ԱԹՍ-ներ, գիշերը Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ»։

Այս մասին Արցախի ԱԺ նիստում հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արթուր Հարությունյանը։

Նա նշեց, որ լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումն ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը։

«Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին և խաղաղությանը պատրաստվելու ադրբեջանական դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ Արցախում իրականացվում է ռազմական ագրեսիա, որն էլ, ինչպես տեսնում ենք, արվում է տարածաշրջանը լարված պահելու, Արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով և քայլերի տրամաբանական հաջորդականությամբ»,- ասաց պատգամավորը։

Նա ցավով է նկատում, որ այս քաղաքական օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում հարցին վերջնական և արդարացի լուծում տալու համար, հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը։

«Սրա հիմնական պատճառներից մեկն, իհարկե, Ադրբեջանի էներգառեսուրսների մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու մեր թշնամու կողմից այս գործոնի օգտագործման փորձերը։ Փաստացի, ստեղծվել է մի իրավիճակ, որում արցախահայության կենսական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Միջազգային դերակատարների դեպքում գուցե և Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններին, բայց այն, որ այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ հարցի լուծում, նույնպես փաստ է»,- ասաց Արթուր Հարությունյանը։

Նա վստահեցնում է, որ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Ըստ պատգամավորի՝ այդ պարագայում ոչ միայն չի լինելու խաղաղություն, այլև տարածաշրջան մուտք է գործելու նոր էսկալացիայի և բախումների շրջան՝ իր անկանխատեսելի հետևանքներով և արդյունքներով, որից կարող են տուժել նաև մեր հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները։