«Մայրաքաղաքի քարտեզից ջնջվեց մեր պատմության ամենամեծ սրիկաներից մեկի անունը». Արայիկ Հարությունյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Երևանի ավագանին գուցե չի պատկերացնում, թե ինչ մեծ գործ է արել: Մայրաքաղաքի քարտեզից ջնջվեց մեր պատմության ամենամեծ սրիկաներից մեկի՝ Սարգիս Կասյանի անունը:
Այսօրվանից ունենք մեր ամենաերևելի կաթողիկոսներից մեկի՝ Վազգեն Առաջինի անունով փողոց: Շնորհավորում եմ բոլորիս:
Հ.Գ. 2017 թվականին ՀՀԿ-ն մերժել էր ջնջել Կասյանի անունը մեր քարտեզներից: Նման փոփոխության նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ելք» դաշինքը»։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանին միաձայն կողմ է քվերակել և որոշում է ընդունել, համաձայն որի. «Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ։