ՀայաՔվե ստորագրահավաքի սիմվոլիկ մեկնարկը կտրվի վաղը՝ Կենտրոնի թաղապետարանում
ՀայաՔվե նախաձեռնությունը տեղեկացրել է, որ մեկնարկում է ստորագրահավաքը:
«ՀայաՔվե ստորագրահավաքի սիմվոլիկ մեկնարկը կտրվի վաղը։
Հունիսի 29
Կենտրոնի թաղապետարան, Տերյան 44
Ժամը 13:00
Միացե'ք մեզ, և ձեր վճռական ներկայությամբ հավելյալ կշիռ հաղորդեք այս կարևոր իրադարձությանը։
Հասցեները, որտեղ մեր քաղաքացիները կարող են ստորագրել և միանալ ՀայաՔվե-ին, կտեղադրվեն լրացուցիչ։
Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։
Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր»։