Գեներալ Սուրովիկինը «Վագներ»-ի պատվավոր անդամ է 2017 թվականից
Սերգեյ Սուրովիկինը և ավելի քան 30 ռուս գեներալներ և պաշտոնյաներ եղել են Վագների պատվավոր անդամներ։ Ինչպես երևում է «Դոսիեի» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերից, Սուրովիկինը Վագներին միացել է դեռ 2017 թվականին:
Նրան տրվել է անձնական կրծքանշան՝ M-3744 համարով։
«Մեզ հայտնի են նաև այլ VIP վարձկանների անուններ, որոնց մասին կպատմենք ավելի ուշ»,- նշում է թերթը։
Հիշեցնենք, որ New York Times-ը ավելի վաղ գրել էր, որ գեներալ Սուրովիկինը կարող էր իմանալ Եվգենի Պրիգոժինի կողմից ապստամբություն նախապատրաստելու մասին։ Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ երթին դեպի Մոսկվա, հավանաբար, աջակցել են մի քանի այլ ռուս գեներալներ։