Փաշինյանը Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն, պետք է կատարի իր պարտավորությունները՝ թե՛ խոսքով, թե՛ գործով. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդամենը պատասխանել է ռազմական սադրանքին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։
Հաջիզադեն մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Twitter-յան գրառումը հայտարարել է.
«Պարոն վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միջազգային հանրությանը: Հայաստանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն, պետք է կատարի իր պարտավորությունները և հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով ԼՂ-ի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:
«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել»,-գրել է նա: