Կողմերին զսպվածության կոչ ենք անում. Զախարովան անդրադարձել է Արցախում տեղի ունեցած սադրանքին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախում տեղի ունեցած Ադրբեջանի հերթական սադրանքին, որի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել:
Նա մասնավորապես իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
«Կողմերին զսպվածությանև բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համագործակցության կոչ ենք անում: Կարծում ենք՝ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքի շուտափույթ ապաարգելափակմանն ու խաղաղ բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծմանը»,-նշել է Զախարովան: