44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են և ապատեղեկատվություն․ Մարիա Զախարովա
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են և ապատեղեկատվություն։
«Դա արվել է այն պատճառով, որ Ռուսաստանի դերն արձանագրված է համապատասխան գրավոր փաստաթղթերում, որոնց տակ ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը: Այդ դերը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հաստատված է անմիջապես հակամարտող կողմերի կողմից, և այդ հարցի շուրջ բացարձակ կոնսենսուս է ձեռք բերվել»,-նշել է Զախարովան: