Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, սպանում արցախցի երիտասարդներին, իսկ վարչապետ կոչեցյալը սողում, քծնում, շնորհավորում է Թուրքիայի նախագահին. Իշխանյան
Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Պարզ է, որ այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ։ Եվ այս ամենի ֆոնին, վարչապետ կոչեցյալը, շնորհավորում է Թուրքիայի նախագահին տոնի առթիվ։
Ի՞նչ դնես սրա անունը՝ պետական մտածողությո՞ւն և դիվանագիտությո՞ւն, թե՞ արժանապատվության պակաս և ողորմելիություն։ Իհարկե վերջինները, բայց ոչ միայն։
Ինչպես քպ-ականներն են հարմար առիթ փնտրում, քծնելու, սողալու համար, իրենց տիրոջ ոտքերի առաջ, այնպես էլ նրանց ստրկատերն է, ամեն առիթով քծնում, սողում, արդեն իր տիրոջ՝ Թուրքիայի նախագահի առաջ։ Ցավոք, սա է իրականությունը»,- գրել է Իշխանյանը։