Սալիվանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ես կոչ եմ արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա ընդգծել է, որ ուրախ է ԱՄՆ-ում հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Ես կոչ եմ արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել շարժվել դեպի խաղաղություն, այդ թվում՝ խուսափել սադրանքներից և նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ստեղծելու համար», - ասել է Սալիվանը։