Ամեն օր պարեկություն ենք կատարում Հայաստանի սահմանին՝ ներառյալ Լաչինի միջանցքի մուտքը. ԵՄ առաքելություն
Մենք ամեն օր պարեկություն ենք կատարում Հայաստանի տարածքում, ներառյալ Լաչինի միջանցքի մուտքը, Բրյուսելին ռազմական և անվտանգության նոր զարգացումների մասին զեկուցելու համար։ Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության Twitter-ի էջում:
«Անաչառ հաշվետվությունն այնուհետև ուղղակիորեն նպաստում է ԵՄ-ի գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում», - ասված է գրառման մեջ։