Պուտինն ակնհայտորեն պարտվում է Իրաքի պատերազմում. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն պարտվում է Իրաքի պատերազմում։ Այս մասին գրում է Sky-ը։
Նա այդ մասին ասել է, երբ պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանում զինված ապստամբության փորձը թուլացրել է ՌԴ նախագահին:
«Դժվար է ասել, բայց նա ակնհայտորեն տանուլ է տալիս պատերազմն Իրաքում, նա տանուլ է տալիս պատերազմն իր երկրում: Նա անընդունելի է դարձել ամբողջ աշխարհում», - ասել է Բայդենը: