Վագներն այլևս չի կռվում Ուկրաինայում. Բուդանով
Ռուսաստանի Դաշնության ամենաարդյունավետ ստորաբաժանումը, որը հմտորեն ամեն գնով հաջողության էր հասնում, դա Վագներն է, որն այլևս չի կռվի Ուկրաինայում:
Այս մասին նշել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Բուդանովը:
«Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերին վնասներ են հասցվել: Վագներն այլևս չի մասնակցի ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում։ Եվ սա Ռուսաստանի Դաշնության ամենաարդյունավետ ստորաբաժանումն է, որն ի վիճակի է ամեն գնով հաջողության հասնել»,- ասել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը: