Քաղբանտարկյալների հարցով հանրային ճնշումը պետք է օր-օրի մեծացվի. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այսօր լայվի ձևաչափով կամփոփենք ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների՝ տասնօրյա առցանց ստորագահավաքի արդյունքները։
Բոլորս էլ տեսնում ենք, որ ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների անընդհատ իրականացվում են նորանոր ակցիաներ ու միջոցառումներ, և վստահ ենք, որ դրանք նոր թափ են ստանալու։ Ուրախ ենք, որ մենք և դուք համեստ ներդրում ենք ունեցել այդ կարևոր գործում. քաղբանտարկյալների հարցով հանրային ճնշումը պետք է օրօրի մեծացվի»։