«Հայաքվե»-ի ստորագրահավաքի այցելուների քանակը այնքան մեծ էր, որ մի ժամ սպասելուց հետո ստիպված մեկնեցի Աջափնյակ, և միացա ստորագրահավաքին այնտեղ․ Չալաբյան
Այսօր մենք մեկնարկեցինք «Հայաքվե»-ի ստորագրահավաքը, Երևան քաղաքի Կենտրոնի թաղապետարանից: Այցելուների քանակը այնքան մեծ էր, որ ես մի ժամ սպասելուց հետո ստիպված մեկնեցի Աջափնյակ, և միացա ստորագրահավաքին այնտեղ, Աջափնյակի թաղապետարանում, Արա Սարգսյան 5 հասցեով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։
«Հպարտությամբ ներկայացնում եմ համապատասխան հավաստագիրը, և շնորհակալություն հայտնում Աջափնյակի «Հայաքվե»-ի մեր թիմին՝ նվիրված և հրաշալի կազմակերպված աշխատանքի համար»: