Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները. Ադրբեջանի ԱԳՆ
Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է «էթնիկ զտումների» քաղաքականություն հայազգի բնակիչների նկատմամբ և տարածաշրջանը «շրջափակման մեջ» պահում»: Նման կերպ արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօրվա հայտարարություններին։
Նշվում է նաև, որ հայկական կողմը «խանգարում է» երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար տարվող բանակցություններին։