Այս պահին նիկոլականները դեռևս մուտիլովկեքի և մանր «պոդնոժկաների» փուլում են. Վրթանեսյանը՝ «ՀայաՔվե»-ի ընթացքի մասին
Այսօր ամբողջ լրահոսս «ՀայաՔվե»-ն է։ Ինչքանով հասկանում եմ՝ ոչ միայն իմ «սոցիալական պղպջակում» է այդպես: նՆշանակում է՝ Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի մեկնարկի առաջին օրը վառ օրինակ է, թե ինչպես է պետք օրակարգ թելադրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Առջևում, իհարկե, ամենադժվարն է: Տեմպը պահելը, և նիկոլական սադրանքներին ու կոշտ դիմադրությանը (որոնք անշուշտ լինելու են՝ ստորագրահավաքի թափ առնելուն զուգընթաց) ճիշտ արձագանքելը։
Այս պահին նիկոլականները դեռևս մուտիլովկեքի և մանր «պոդնոժկաների» փուլում են (ստորագրահավաքի և նախաձեռնության նպատակի խեղաթյուրումը, օրենքով պահանջվող ստորագրության վայրերի տրամադրման ձգձգում են)։
ՀԳ. Պետք է բոլոր կամավորներին ու համակարգողներին զգուշացնել, որ եթե տեղամասերից մեկի մոտ Աշոտիկը հանկարծ հայտնվի, չփորձեն իրեն ավտո նստացնել։ Նույնիսկ տաքսի պետք չի իր համար կանչել։ Շառից-փորձանքից հեռու...»,-գրել է Վրթանեսյանը: