ԱՄՆ գնդապետը հայտարարել է Լեհաստանի և Լիտվայի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը PBD Podcast-ի YouTube-յան ալիքում հայտնել է, որ Լեհաստանն ու Լիտվան մտադիր են ԱՄՆ աջակցությամբ զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Արևմուտքում քննարկումներ են սկսվել Արևմտյան Ուկրաինայի տարածքում լեհ-լիտվական համատեղ ներխուժման շուրջ»,- ասել է նա։
Սպայի խոսքով՝ դա երբեք չէր լինի առանց ԱՄՆ-ի պատժամիջոցի և օգնության։
«Այսպիսով, մենք այժմ գտնվում ենք նման խաչմերուկում», - ավելացրեց նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Լեհաստանը ցանկանում է Ուկրաինայի միջոցով ոչնչացնել Ռուսաստանը՝ որպես անկախ պետություն։