ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վարել է Փաշինյանը (լուսանկարներ)
Հունիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է կուսակցությունը:
Քննարկվել են կուսակցության մարդկային ռեսուրսների զարգացմանը և ներգրավմանը, ինչպես նաև կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր։