ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կառուցողական էին. Պետդեպի խոսնակ
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին: ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, կհանդիպի նաև նրանց հետ միասին: Նա այսօր կպատմի, թե ինչպես են ընթացել բանակցությունները»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը: