Հայաստանի և Ադրբեջանի հաջորդ հանդիպումը կկայանա մի քանի շաբաթից. Բլինքեն
Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա մի քանի շաբաթից, որը կկազմակերպեն Եվրամիության մեր գործընկերները։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ավարտին:
«Որքան առաջ ենք շարժվում, այնքան դուք մոտենում եք համաձայնության: Շնորհակալություն ձեռք բերված առաջընթացի և առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում այս աշխատանքը շարունակելու վճռականության համար»,- ասել է Բլինքենը: