Ֆրանսիայում ցույցերը նոր ընթացք են ստանում
Այս գիշեր Ֆրանսիայում ցույցերը նոր ընթացք են ստացել:
Մոտ 40000 ոստիկան է ուղարկվել ցուցարարների դեմ պայքարելու։ Սա գրեթե չորս անգամ գերազանցում է կենսաթոշակային բարեփոխումների ցույցերին ուղարկված ոստիկանների քանակին:
Հիշեցնենք, որ երկրում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը կրակել և սպանել է 17-ամյա դեռահասին։ Ցուցարարները այրել են մեքենաներ և հասարակական շենքեր, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։