Պուտինն ու Զելենսկին խաղաղության համաձայնություն են ձեռք բերել 2022-ի ապրիլին, որը խափանել է Բորիս Ջոնսոնը. Ռոբերտ Քենեդի
ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը սենսացիոն հայտարարություններ է արել:
Նրա խոսքով՝ 2022 թվականի ապրիլին Պուտինն ու Զելենսկին խաղաղության համաձայնություն են ձեռք բերել, և Սպիտակ տունը Բորիս Ջոնսոնին ուղարկել է այդ համաձայնագիրը խափանելու համար։
«Ռուսները համաձայնագրի ստորագրումից հետո գործեցին բարեխիղճ։ Նրանք զորքերը դուրս բերեցին Կիևի արվարձաններից։ Եվ մենք բարեխղճորեն չգործեցինք։ Պետք է փորձեինք դիվանագիտական ճանապարհով կարգավորել պատերազմը: Այդ ժամանակից ի վեր սպանվել է 350 հազար ուկրաինացի։ Եվ մենք այս երկիրը վերածել ենք պատերազմի դաշտի: Ռուսաստանը օրինական մտահոգություններ ունի ՆԱՏՕ-ի մեր առաջխաղացման առնչությամբ դեպի Ուկրաինա: Մենք երբեք թույլ չենք տա նրանց հրթիռային համակարգեր տեղադրել Կանադայում կամ Մեքսիկայում»,- հավելել է նա: