Լավրովը խոսել է Կրամատորսկի վրա վերջերս տեղի ունեցած հարձակման մասին
Լավրովը Կրամատորսկի վրա վերջերս տեղի ունեցած հարձակման մասին ասել է, որ այնտեղ ուկրաինացի զինվորականների և հրահանգիչների հանդիպում է տեղի ունեցել։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Եթե մենք գտնենք զինվորականների և հրահանգիչների նման կուտակումներ, մենք կոչնչացնենք, քանի որ նրանք մեզ պատերազմ են հայտարարել»,-ասել է Լավրովը: