Եթե ճանապարհը բացեն, իմացեք՝ հետագայում ավելի շատ զրկանքներ կունենանք․ Արայիկ Հարությունյան
Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերի, որտեղ ներկա է եղել ՍիվիլՆեթը և գրի է առել։
Հարությունյանը բարձրաձայնեց, որ եթե նախընտրենք «կոմֆորտը, կոմֆորտ չենք ունենալու մի տարի հետո»։
«Թող մեր հասարակությունը իամանա՝ եթե ճանապարհը բացեն, առանց ստուգման բացեն, առանց որևէ խոչընդոտի բացեն, իմացե՛ք՝ բացում են, որպեսզի մենք հետագայում ավելի շատ զրկանքներ ունենանք։ Կա՛մ կկորցնենք երկիրը, կա՛մ փախստականի, գաղթականի կարգավիճակ կստանանք։ Ուրախ չեմ այս վիճակից։ Այլ ելք չունենք, դրա համար մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի անձ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Մեր ինքնորոշման իրավունքն է մեզ պահում այստեղ։ Եթե չլիներ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ես մի օր չեմ նայի իմ պաշտոնին, հրաժարական կտամ և կասեմ՝ ժողովուրդ, էլ ձև չկա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին կամ տարբեր միջազգային կառույցների, ես հայտարարում եմ՝ միջազգային իրավունքի նորմից՝ իքնորոշման իրավունքից ոչ մեկը մեզ չի կարող զրկել»։