Քիշնևի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել. հանցագործը ձերբակալվել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք տղամարդը կրակոցներ է արձակել Քիշնևի օդանավակայանում և պատանդ վերցրել մարդկանց: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Մոլդովայի ՆԳՆ-ին, հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել: է
«Իշխանությունները հաստատում են երկու զոհի առկայությունը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի հատուկ ծառայությունները պատրաստվում էին գրոհել Քիշնևի օդանավակայանի տարածքը, որտեղ բարիկադավորվել էր մի տղամարդ, ով ավելի վաղ կրակ էր բացել։
Հարձակվողը խլել է ատրճանակը ոստիկանից, ով սպանվել է։
Բարեբախտաբար, ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով հանցագործին հնարավոր է եղել ձերբակալել: