Առաջիկա մի քանի ժամերը «որոշիչ» կլինեն անկարգությունները դադարեցնելու համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ժամերը «որոշիչ» կլինեն անկարգությունները դադարեցնելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Le Monde պարբերականին:
«Առաջիկա ժամերը որոշիչ են լինելու, և ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել ձեր մշտական պատրաստակամության վրա՝ օրենքով և մասնագիտական էթիկայի համաձայն»,- ասել է նա։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր անկարգությունների ֆոնին երկրի ներքին գործերի նախարարության կողմից «լրացուցիչ միջոցների» օգտագործման մասին։
Նա նշել է, որ լրացուցիչ միջոցներ են օգտագործվելու՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների։ Նրա խոսքով, իրավապահ մարմինները օպերատիվ արձագանքում են տեղի ունեցող իրադարձություններին։