ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը․ Արտակ Բեգլարյան
Եվրամիության պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված հայտարարություններին։
«Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան անցանկալի անձ հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել»,- գրել է Բեգլարյանը։