ԿՀՎ տնօրենը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կապ չունի Վագների հեղաշրջման փորձի հետ
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսն այս շաբաթ զանգահարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին՝ ասելով, որ ԱՄՆ-ն կապ չունի Վագների հեղաշրջման փորձի հետ,- գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի՝ Բըրնսի և Նարիշկինի հեռախոսազրույցը եղել է ամենաբարձր մակարդակի շփումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև ապստամբության փորձից հետո։
Ամերիկյան կողմի նախաձեռնած զրույցը նպատակ ուներ Ռուսաստանի ղեկավարությանը փոխանցել, որ Միացյալ Նահանգները ներքաշված չէ Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործողություններում: