Ո՞րն է բանակցային գործընթացի առաջընթացը, որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնո՞ւմ. պատգամավոր
Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ` որևէ լավ սպասում չի կարող լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության խատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Բերանները փրփուր առած հայտարարում են, թե Վաշինգտոնում բանակցային գործընթացի որոշ հարցերի շուրջ առաջընթաց է եղել:
Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնո՞ւմ. շարժը գրեթե ամբողջությամբ կանգնած է:
Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ` որևէ լավ սպասում չի կարող լինել»: