Հուլիսի 3-ից Լոռին միանում է «ՀայաՔվե»-ին
«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Լոռին միանում է «ՀայաՔվե»-ին:
«Հուլիսի 3-ից Վանաձորի քաղաքապետարանում մեր հայրենակիցները կարող են իրենց ստորագրություններով միանալ «ՀայաՔվե»-ի նախաձեռնությանը։
Հասցե՝ Վանաձորի քաղաքապետարան-Տիգրան Մեծի 22
Առաջիկա օրերին կհայտարարվեն նաև Հայաստանի այլ մարզերում ՀայաՔվե նախաձեռնության համար նախատեսված վայրերի հասցեները։ Հետևեք մեր էջին
Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր կամ ID քարտ։
Ստորագրահավաքին կարելի է միանալ աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00։
Հիշեք, որ պարտավոր չեք ստորագրել ըստ գրանցման վայրի, ընտրեք ցանկացած հարմար հասցե»,-ասվում է հաղորդագրության մեջ: