Բոլոր հիմքերը կան Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բոլոր հիմքերը կան երկիրը ՆԱՏՕ հրավիրելու համար և սպասում է դաշինքի ազդանշանին։ Այս մասին նա հայտարարել է Իսպանիայում կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով El Mundo պարբերականին:
«Այսօր բոլոր հիմքերը կան Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր տալու համար»,- ասել է նա։
Նա հավելել է, որ սպասում է ազդանշանի, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ռազմական գործողությունների ավարտից հետո։
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ երկիրը պետք է արդյունք ցույց տա ռուսական բանակի հետ մարտադաշտերում մինչև հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։