Կառավարությունը լինելու է ոստիկանության և ժանդարմերիայի կողքին. Մակրոն
Մակրոնը կառավարությանը հանձնարարել է մանրակրկիտ հետաքննել Ֆրանսիայում անկարգությունների պատճառները և միջոցներ ձեռնարկել ջարդերը դադարեցնելու համար:
Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ անկարգությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստից հետո։
«Կառավարությունը լինելու է ոստիկանության և ժանդարմերիայի կողքին: Ներքին գործերի և արդարադատության նախարարության ղեկավարները պետք է անեն ամեն ինչ՝ կարգուկանոնը վերականգնելու համար»,- ասել է պետության ղեկավարը։