Ռուսաստանն այլ տեսք կունենա փլուզումից հետո. Դանիլով
Արևմուտքը պետք է հրաժեշտ տա այն պատրանքին, որ Ռուսաստանը կմնա իր ներկայիս տեսքով, իսկ Կրեմլը չի կարող վերահսկել այդքան մեծ տարածք:
Այս մասին նշել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովը Bild-ին տված հարցազրույցում։
«Մենք ունենք վերլուծություն, թե ինչպես են արձագանքել շրջանները Պրիգոժինի ապստամբության ժամանակ: Այս վերլուծությունների հիման վրա կարող ենք ասել, թե ինչ տեսք կունենա Ռուսաստանը փլուզումից հետո: Թաթարստանը կլինի առանձին, Դաղստանը կլինի առանձին երկիր, Ռուսաստանի հետ կապ չի ունենա, դրանք Ռուսաստանի Դաշնության գաղութներ են»,- ասել է Դանիլովը։