Այս «չնդռլյակը» հրահանգել է դատավորի փաստաբաններին չթույլատրել մտնել նիստերի դահլիճ. Ռուբեն Մելիքյան
«կարեն անդրեասյանը բնության մեջ հազվադեպ պատահող այն կենդանիներից է, որ ամեն քայլափոխի՝ թողնում է իր գործած ծանր հանցանքների հետքերը»։ Այսդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Բերեմ ամենաթարմ օրինակը։
Ըստ մամուլում վկայակոչված ձայնագրության՝ այդ չնդռլյակը հրահանգել է դատավորի փաստաբաններին չթույլատրել մտնել նիստերի դահլիճ՝ գործը «դատարկ աթոռով» արագ-արագ ավարտելու հանցավոր դիտավորությամբ։
«Նավսյակի» էլ՝ կարգադրել է դահլիճի դուռը բանալիով փակել…
Կարճ ասած՝ ժամանակն է բարձրագույն դատական խորհուրդն անվանափոխել ստորագույն ինկվիզիցիոն կոմիտեի»,-գրել է իրավապաշտպանը: