Ռուսաստանը միջուկային զենքի օգտագործման տաբու չունի. Մեդվեդև
Միջուկային ապոկալիպսիսը ոչ միայն հնարավոր է, այլև բավականին հավանական։ Միջուկային զենքն արդեն կիրառվել է, հայտնի է, թե ում կողմից և որտեղ, ինչը նշանակում է, որ տաբու չկա:
Այս մասին գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևը նաև կարծում է, որ աշխարհն ավելի վտանգավոր կետում է, քան Կարիբյան ճգնաժամի ժամանակ։