NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ավտոբուս բարձրանալը հերոսություն չէ՝ հայրենիքդ փրկիր․ Նիկոլն իր վախերը հաղթահարում է էժանագին շոուներով (ֆոտո, վիդեո)

Հերթական բեմադրությունը՝ մարդկանց իրականությունից շեղելու, իրական օրակարգից կտրելու ու համոզելու համար, թե Նիկոլ Փաշինյանը վախեր չունի։

Այն, ինչ տեղի է ունեցել Փաշինյանների ընտանիքի հետ կիրակի օրը, իր անունն ունի՝ բեմականացում կամ կրկես․ ով ինչպես կուզի, բայց առնվազն միամտություն պետք է լինի մտածել, թե Նիկոլին տեսնելով, ժողովրդով լի ավտոբուսի միջից ոչ ոք չէր խոսի, ու բոլորը հանգիստ կհանդուրժեին նրա ներկայությունը։ Համենայնդեպս նրանք, ովքեր իսկապես պատահական են եղել ավտոբուսում (եթե պատահական են եղել)։

Քանի որ տեսանյութն ընդամենը 14 վայրկյան է՝ չենք կարող հստակ ասել, թե ինչ է տեղի ունեցել, օրինակ 15-րդ վայրկյանին, բայց առաջին իսկ կադրերից ակնհայտ է, որ ոչ բոլորն են ուրախ Նիկոլին, նրա կնոջն ու անվտանգության աշխատակիցներին տեսնելով։

Համենայնդեպս պատուհանի մոտ նստած աղջիկը ձեռքով փակել է դեմքը, իսկ մյուսը՝ շրջել Փաշինյանից դեմքը։

Դա մի կողմից, մյուս կողմից էլ պարզ երևում է, որ թե՛ արդեն ներսում գտնվող ուղևորների, թե Նիկոլի հետ ավտոբուս բարձրացողների մեջ անվտանգության աշխատակիցներ են։

Մի խոսքով՝ «դերասանի» պակաս չկա, ու այս ներկայացմանն էլ իրականում ոչ ոք չի հավատում։ 

Թերևս ավտոբուս նստելն այնքան էլ էական չէ․ օրակարգում ավելի լուրջ ու շուտափույթ լուծում պահանջող հարցեր կան։

Իրականում արդեն զզվանք են առաջացնում Նիկոլի ու նրա տիկին Աննայի կողմից բեմադրված շոուները, ֆոտոսեսիաներն ու էժանագին ներկայացումները, որոնք ամեն անգամ ի հայտ են բերում ու խոսում նրանց նոր վախերի մասին։

Սեփական երկրում ավտոբուս նստելու համարձակություն ունենալն ամենևին էլ հերոսություն կամ քաջություն չէ, հատկապես որ մի ժամանակ նույն անձը կարողանում էր հեծանիվով շրջել քաղաքում: 

Քաջերը երկրի համար պայքարած ու իրենց կյանքը զոհած տղերքն են, որ հազարներով ննջում են Եռաբլուրում։

Երկիրն ընդլայնելու փոխարեն՝ Նիկոլը Եռաբլուրն ընդլայնեց։

Երկիրը պահելու փոխարեն՝ Նիկոլն Արցախն սկուտեղի վրա մատուցեց իր «եղբայր» Ալիևին։

Արցախցիներին բլոկադայից հանելու ջանքեր գործադրելու փոխարեն՝ Նիկոլը հայտարարում է, թե մենք գործ չունենք Արցախի հետ, դա իրենց խնդիրն է։ 

Հայաստանի սահմաններն անառիկ պահելու փոխարեն՝ Նիկոլը թույլ է տալիս, որ ադրբեջանցիները հայկական գյուղերը կոչեն թուրքական տեղանուններով ու սպառնան, թե հասնելու են Երևան։

Մինչ Նիկոլը խաղաղության կոչեր է անում ու ամեն գնով ուզում է խաղաղության հասնել, հարցումների արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցիների 83 տոկոսը կողմ է հայերի դեմ պատերազմ սկսելուն։

Այսպես է Ադրբեջանը պատրաստում իր բնակչությանը հայերի հետ «խաղաղության»․․․

Սրա մասին պետք է խոսի Նիկոլը, սրա դեմ պետք է քայլեր ձեռնարկի նա ու իր ջանքերն ուղղի երկրի անվտանգության պահպանմանը։

Բայց նա գերադասում է իր անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ծամոն ծամելով ավտոբուս բարձրանալ, հետո այդ մասին 14 վայրկյանանոց տեսանյութ տարածել: Գերադասում է թքած ունենալ Արցախի ու արցախցիների վրա այն աստիճան, որ գնալ «զվռնելու» ճիշտ այն օրը, երբ Արցախի պաշտպանության համար զոհված զինծառայողների հուղարկավորությունն է: Ու մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանը՝ ցույց տալով իբր, թե տեսեք՝ ինչ «հզոր» եմ, մարդկանց մեջ եմ մտնում, ու նրանք էլ ինձ ընդունում են։

Ու ոչ մի խոսք այն մասին, որ նախ այդ մարդկանց մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, իսկ վերջին հաշվով էլ դրանց 99,9 %-ն իր շրջապատից է։

Եթե այդպես չէ, ապա նույն համարձակությամբ կգնա՞ Նիկոլը սահմանամերձ գյուղեր, դիրքեր, կհայտնվի՞ ավելի մեծ թվով մարդկանց մեջ կամ պարզապես այն մարդկանց, ովքեր իրականում դեմ են թշնամու սրի տակով անցնելու՝ նրա վարած քաղաքականությանը, գործելաոճին ու չավարտվող կապիտուլյացիոն նկրտումներին։

Չի կարող․ համենայդեպս առանց անվտանգության չի կարող։

Վախերը հաղթահարելու համար, հարկավոր է ոչ թե երկիրը տալ թշնամուն, այլ պահել հայրենիքը թշնամուց, որպեսզի սեփական երկրում հանրային տրանսպորտից օգտվելու համար ստիպված չլինես թիկնապահներիդ դերասան դարձել ու մարդկանց աչքերին թոզ փչելու համար շոուներ սարքել։ 

Արմինե Մկրտումյան