Ադրբեջանցիների 83 տոկոսը կողմ է հայերի դեմ պատերազմ սկսելուն
Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերության ագրեսիայի քարոզը գնալով նոր թափ է հավաքում: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Հիմա էլ հարցում են անում, թե արդյոք մարդիկ կողմ են, որ իրենք նոր ագրեսիվ գործողությունների գնան Արցախի դեմ: 83%–ը կողմ է քվեարկել: Այսպես էլ պատրաստում են իրենց բնակչությանը հայերի հետ «խաղաղության»»...

Ավելի ուշ Հայրապետյանը մեկ այլ գրառմամբ է հանդես եկել, որտեղ նշել է պատճառներ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախում։
«1. Որպեսզի արձագանքներ ստուգի: Եթե միջազգայիններից, այդ թվում՝ տեղեկատվական դաշտով ազդակներ ստացան, որ դա իրենց չի ներվելու, ապա չեն գնա ագրեսիվ քայլերի:
2. Խուճապային տրամադրություններ առաջացնի Արցախում: Վստահ եմ, որ իրենք հենց այնպես չեն անում այս արշավը:
Եթե համապատասխան կանխարգելիչ քայլերը ձեռնարկվեն, ապա շատ բան կհաջողվի կանխել: Եթե ոչինչ չարվի, հետևանքները կլինեն անդառնալի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի համար»: