Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվում է
Իսրայելն այսօր մեծ ռազմական գործողություն է սկսել Արևմտյան ափում՝ հազարավոր զինվորներ տեղակայելով պաղեստինյան տարածքում և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Ջենին քաղաքին:
Այս մասին գրում է BBC-ն: Պաղեստինի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն չորս պաղեստինցի է զոհվել և կա քսանից ավելի վիրավոր:
Գործողությանը մասնակցում է 2000 զինվոր, ռազմական անօդաչու թռչող սարքեր։